0
0

Արագածոտնի մարզ

Аштарак ǁ wikipedia.org

Արագածոտնի մարզի վարչական կենտրոնը Աշտարակ քաղաքն է, որը հայտնի է իր խաղողի մշակմամբ և գինեգործությամբ:

Աշտարակը Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է: Հռոմեական կայսրության քարտեզներում այն հայտնի է որպես Շտրանգ-Ուրփիա («քաղաք-օձ»): Քաղաքաը այդպես են անվանել Քասախ գետի ափերի երկայնքով նրա ձգվածության պատճառով:

Արագածոտնի մարզի հարավում Աղցք գյուղն է, որտեղ գտնվում է հայ Արշակունի թագավորների՝ IV դարից պահպանված դամբարանը: Վերջինս լուսավորվում է դռան ճեղքից ներս ընկնող լույսով միայն: Մուտքի քարե սյուներին պահպանվել են որսի տեսարաններով խորաքանդակներ: Ըստ ավանդության՝ մուտքի ձախ հատվածում թաղված են Արշակունի արքայատոհմի հեթանոս թագավորները, իսկ աջ կողմում՝ խաչ պարունակող խորաքանդակի մոտ՝ քրիստոնեություն ընդունած արքաները: Սարկոֆագները զարդարված են IV դարի խորաքանդակներով: Աջ մասում գտնվող քրիստոնեական սարկոֆագի վրա պատկերված է նիզակով վարազին խոցող զինվոր: Մարդու և վարազի մենամարտի տեսարանը խորհրդանշում է Հայաստանի և Պարսկաստանի միջև պատերազմը, քանի որ պարսից թագավորի կնիքի վրա վարազ էր պատկերվում:

Արագածը՝ Հայաստանի ամենաբարձր լեռը (ծովի մակարդակից 4090 մետր բարձրության վրա), ունի չորս գագաթ: Արագածի լանջերին փռված է Քարի լիճը: Լեռան հետ կապված են մի շարք հետաքրքիր ավանդություններ: Դրանցից մեկում կենտրոնական դեր ունի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Ըստ այդ ավանդության՝ երբ Գրիգոր Լուսավորիչը բարձրանում էր լեռան գագաթը աղթելու համար, գիշերով նրա ճամփան լուսավորում էր կանթեղը: Դրա անմար կրակը իջնում էր հենց երկնքից: Ասում են՝ կանթեղը հիմա էլ է վառվում մութն ընկնելուն պես:

Արագածի լանջին՝ ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա, գեղատեսիլ կիրճում է  գտնվում VII դարի Ամբերդ ամրոցը: Դրա պատերը կառուցված են վիթխարի քարե բլոկերով, որոնք պետք է պաշտպանեին այն թշնամու հարվածներից: XI դարում Բերդաքաղաքից ոչ հեռու կառուցվեց Վահրամաշեն եկեղեցին (Ամբերդի եկեղեցին):

Քասախ գետի ափին՝ իրարից 5 կմ հեռավորության վրա համանուն բնակավայրերում գտնվում են Հովհանավանքը և Սաղմոսավանքը:

Հովհանավանքի հնագույն կառույցը Սուրբ Գրիգորի V դարի բազիլիկան է: Սուրբ Կարապետ եկեղեցին XIII դարի կառույց է: Եկեղեցու հետ մի հետաքրքիր ավանդություն է կապված: Երբ այստեղ արշավեցին թաթար-մոնղոլները, դրա աբբահայրը, չցանկանալով տեսնել, թե ինչպես է պղծվում սրբավայրը, որոշեց խեղդվել գետում: Սակայն աստված կարծես դեռ չէր ցանկանում ընդունել նրան, և նա քայլեց ջրի մակերեսին, ինչպես գետնի վրա: Հակառակորդ զորքի հրամանատար Լենկթեմուրը զարմացավ՝ տեսնելով այդպիսի հրաշք և ասաց վանահորը, որ վերջինս իրենից կարող է խնդրել ցանկացած բան: Աբբահայրը նրան դիմեց հետևյալ խոսքերով. «Թույլ տու՛ր փրկել այնքան մարդու կյանք, որքան կտեղավորի այս եկեղեցին»: Լենկթեումրը համաձայնեց: Հրաշալի կերպով եկեղեցին տեղավորեց գյուղի բոլոր բնակիչներին, քանի որ հենց նրանք մտնում էին եկեղեցի՝ վերածվում էին աղավնիների և երկինք սավառնում:

Սաղմոսավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Սիոն (1215) և Սուրբ Աստվածածին (1235) եկեղեցիներից, Գավթից (1250) և Գրատուն-եկեղեցուց (1255): Կա տեսակետ, որ այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, որպեսզի միաբանությունը այնտեղ սաղմոսներ: Վանքը շրջանցելու դեպքում կարելի է տեսնել, որ այն ոչ թե պարզապես Քասախ գետի ափին է գտնվում, այլ կարծես կախված լինի քարքարոտ կիրճի եզրին: 

Աշտարակից ոչ հեռու՝ Օշական գյուղում է գտնվում Սուրբ Մերսոպ Մաշտոց եկեղեցին: Այն կառուցվել է XIX դարում հին եկեղեցու տեղում Մաշտոցի աշակերտ և իշխան Վահան Ամատունու կողմից: Այստեղ է գտնվում Մեսրոպ Մաշտոցի՝ հայոց գրերի ստեղծողի գերեզմանը: Մաշտոցը մահացել է 440 թվականին Վաղարշապատում (Էջմիածնում), և նրա աճյունը տեղափախվել է Օշական, քանի որ Մատունին նրա մտերիմ ընկերն էր և հետևորդը: 1962 թ. Օշական գյուղի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցվեց հուշարձան՝ բացված գրքի նման երկու հուշասալեր, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին և նրա հուշարձաը Հայաստանի ամենից հաճախ այցելվող վայրերից են:

Արագածի հարավային լանջին՝ 1490 մետր բարձրության վրա, Բյուրական գյուղի ծայրամասում գտնվում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի առաջատար հաստատություններից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանը: Այն կրում է ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադրի՝ Վիկտոր Համբարձումյանի անունը, ում նախաձեռնությամբ աստղադիտարանը կառուցվել է: